Թեպետ Շիրակի թեմի առաջնորդն այս պահին մտադիր չէ առաջադրվել վարչապետի պաշտոնում, սակայն գործընթացները նոր թափ են հավաքում և, միգուցե, առաջիկա օրերին մտափոխվի` հիմքում ունենալով մեծ թվով պատգամավորների պատրաստակամությունն ու հասարակական պահանջը:
Ամեն դեպքում, ընդդիմադիր խմբակցությունների և անկախ պատգամավորների մոտեցումը` ստեղծված իրավիճակում առաջ շարժվելու ճանապարհն անվստահություն հայտնելու գործընթացի տրամաբանության մեջ դիտարկելը, արդեն կարևոր է:
Իսկ թեմայի մյուս առանձնահատկություններն արտացոլված են «Պատիվ ունեմ» խմբակցության` անվստահության գործընթացի վերաբերյալ արտահայտած հայտարարություններում:
Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ